Արցախի քաղաքաշինության նախարարությունում քննարկել են հետագա ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Արցախի ՔՆ

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին և ամփոփել անցած ամիսներին հանրապետության շրջաններում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու բացթողումները, ծրագրել հետագա անելիքները: Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Պատասխանատուները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները: Ամփոփելով զեկույցները, նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ աշխատանքները պատշաճ կազմակերպելու, առկա թերացումներն արագորեն շտկելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

--00--ԱԹ