«Պատրաստ չենք համագործակցել Փաշինյանի իշխանության հետ». Սանասարյանը կուսակցություն կհիմնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

«Radar.am» տելեգրամի ալիքով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն ասուլիս է տվել, որի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ քաղաքական ուժ են հիմնում, համագումարը կլինի ապրիլի 23-ին, և այդ ուժը ստեղծելուց հետո մասնակցելու են արտահերթին:

Հարցին՝ հնարավո՞ր է դաշինքով մասնակցել որևէ քաղաքական ուժի հետ, օրինակ, իշխող քաղաքական ուժի, Սավիթ Սանասարյանն ասել է, որ այս պահին պատրաստ չեն համագործակցելու Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:

«Էս իշխանությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին»,-ասել է Դավիթ Սանասարյանը, ապա հավելել, որ հակված չեն նաև դաշինքով մասնակցելու տարբերակին, թեև քաղաքական քննարկումներ եղել են:

Հարցին՝ հնարավո՞ր է նորաստեղծ կուսակցությունը դաշինք կազմի «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» կուսակցությունների հետ, Սանասարյանը պատասխանել է, որ չնայած մամուլում գրում են, բայց նման հարցը չի քննարկվել «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ, բայց առաջիկայում լինելու են քննարկումներ: Ըստ Սանասարյանի՝ ընդհանուր միայն քննարկում է եղել «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ, բայց դեռ շարունակվելու են քննարկումները, և այս պահին քաղաքական ուժի հիմնադրման աշխատանքներով են զբաղված:

--00—ԼՄ