2018-ին փորձում էի ստուգել բանակը. Փաշինյանն ասաց՝ այդ գործով ուրիշներն են զբաղվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

«2018-ին փորձում էի ստուգել բանակը. Փաշինյանն ասաց՝ այդ գործով ուրիշներն են զբաղվում»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանի համոզմամբ, գործող իշխանությունը հեռացել է հեղափոխական արժեքներից՝ մերժելով այն սկզբունքները, որոնց հիմքի վրա եկել է իշխանության։

Բայց Սանասարյանը վարչապետ Փաշինյանին դավաճան չի համարում, ինչպես շատ քաղաքական ուժեր։ Նրա համոզմամբ, Փաշինյանն ընդամենը չհաջողված ղեկավար է։  

Նա նաև համոզմունք հայտնեց, որ պատերազմը կարող էր այլ ելք ունենար, եթե ժամանակին պատրաստեինք բանակը, վերացնեինք կոռուպցիան, իրականացնեինք ինժեներական աշխատանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։