Ավինյանն իմ քաղաքական դաշնակիցն է. միասին կգնանք ընտրությունների․ Փաշինյանը՝ «Իզվեստիային»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նկար

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում, «Իզվեստիա» թերթի հարցին ի պատասխան, անդրադարձել է Տիգրան Ավինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությանը: Փաշինյանն ասել է՝ Ավինյանն իր տեղակալն ու քաղաքական դաշնակիցն է, և միասին են գնալու ընտրությունների։ Նա նաև հույս է հայտնել, որ տարաձայնություններ չեն ունենա: 

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր՝ վերտընտրվելու հնարավորությունը, Փաշինյան չի պատասխանել, փոխարենը կարևորել է ազատ ընտրությունների ապահովումը։

«Կարևոր է, որ ընտրությունները լինեն ազատ և Հայաստանի քաղաքացիներն օրինականության և կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան նոր խորհրդարան ձևավորել»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ եղել են, կան և կլինեն լավ:

--00—ԼՄ