Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ: 

--00—ԼՄ