Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:

«Հայաստանը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

--00—ԼՄ