20 տոննա ծիրանով բարձված բեռնատարը «Սատանի կամրջի» մոտ կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

1

Հուլիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ, «DAF» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ծիրանով։

--00—ԼՄ