ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Բազմիցս հայտարարել եմ, որ բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը:
Նա համաձայնվել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին ադրբեջանին հանձնելուց հետո՝ զոհաբերելով հազարավոր հայ մարդկային կյանքեր և թշնամուն հանձնելով Հադրութը, Կովսականն ու Սանասարը, Շուռնուխն ու Որոտանը, Գորիս - Կապան ավտոճանապարհը
Մինչ այժմ հնչած միակ հոդաբաշխ բացատրությունը եղել է «ինձ կասեին ԴԱՎԱՃԱՆ» արտահայտությունը:
ԴԱՎԱՃԱՆԸ պոզով-պոչով կենդանի է՞»,-գրել է նա:
--00—ԼՄ