Պուտինն իր ծննդյան օրն անցկացրել է «հեռախոսը ձեռքին»՝ աշխարհի առաջնորդների հետ շփվելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ հոկտեմբերի 7-ին նշել է իր 69-ամյակը, գրեթե ամբողջ տոնն անցկացրել է «հեռախոսը ձեռքին»՝ համաշխարհային առաջնորդների հետ շփվելով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Երեկոյան՝ իր հանգստի համար հատկացված ժամին, ՌԴ նախագահին շնորհավորել են հարազատները:

--00--ԱԹ