Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը և Ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում են

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

Յունեսկօ

Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023թթ. երկամյակի համար։

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ  Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակի հայտին՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանը։

 --00—ՄՀ