ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ և Ուկրաինայի միջև` հանդես գալով տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք: Այս հարցը բազմիցս քննարկվել է բարեկամ Ռուսաստանի, ու հատկապես` նախագահի` պարոն Պուտինի հետ: Մենք պատրաստ ենք միջնորդության` բանակցություններ անցկացնելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք կցանկանայինք մասնակցել այս խնդրի լուծմանը»,- ասել է նա:
--00--ԱԹ