Ռուս խաղաղապահներն Արցախի երեխաների համար նախատեսված օգնություն են հասցրել Ստեփանակերտ 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի երեխաների համար նախատեսված 10 տոննա հումանիտար օգնության ուղեկցումը Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։ 

«Հումանիտար բեռը Երևանից Լաչինի միջանցքով ուղեկցվել է Ստեփանակերտ։ Այնտեղ տաք ծածկոցներ են, խաղալիքներ, քաղցրավենիք ու հագուստ։ Այս ամենն ամանորյա տոներից առաջ կնվիրենք Լեռնային Ղարաբաղի երեխաներին», - ասել է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։ 

Ռուսաստանյան բարեգործական կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնությունը Երևան է տեղափոխվել ՌԴ ՊՆ ռազմական օդանավով։ Այն կբաժանվի անապահով և բազմազավակ ընտանիքներին։

--00—ԼՄ