Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

խաղաղպահներ

Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային ծայրամասի տեղանքում: Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում  ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 62 հեկտար տարածք, 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ սարք։

 --00—ՄՀ