ԼՂ ողջ տարածքն ականազերծելու համար կպահանջվի 15-20 տարի․ ականազերծման հումանիտար կենտրոն

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 3,  24News  

Ականազերծում

Լեռնային Ղարաբաղի ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականապատման աստիճանը շարունակում է բարձր մնալ:

«Ականների պատճառով տարածքի աղտոտման աստիճանը շատ բարձր է: Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ասել է Մոսրոպյանը։

Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին ԼՂ-ում նոր կոնֆլիկտից հետո զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում ականազերծող թիմը նույնիսկ բախվել է այնպիսի պայթուցիկ առարկաների, որոնք 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին ղարաբաղյան պատերազմից են մնացել:
«Որպեսզի ականազերծենք ողջ տարածքը, մեզնից կպահանջվի 15-20 տարի, կամ ավելի շատ», - նշել է նա:

 

 --00—ՄՀ