Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է ավելի քան 10 000 պայթուցիկ նյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ականազերծում

ՌԴ ԱԻՆ՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 10 000 զինամթերք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Լիդեր» ջոկատի մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ներկա դրությամբ նրանք ականազերծել են գրեթե 53 հա տարածք և հայտնաբերել ավելի քան 10 000 պայթուցիկ նյութ»,- հայտնել են ԱԻՆ-ից:

Հիմնական աշխատանքները տարվում են Ասկերանի Այգեստան շրջանում և մերձակայքում: 

--00--ԱԹ