Կապանում բախվել են Jaguar-ն ու ՎԱԶ 2107-ը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

Փետրվարի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Նավասարդյանի վարած Jaguar մակնիշի և 42-ամյա Կարեն Վեզիրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

--00—ԼՄ