Պարեկների մեքենաները կպատվեն ճաղավանդակով․ ծախսվել է 21 մլն դրամ.168.am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ: Այս մասին հայտնում է 168․am-ը։

Նույն «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը նաև 21 միլիոն 700 հազար դրամի մեկ  անձից գնում է կատարել՝ ինչպես այդ, այնպես էլ՝ այլ պարեկային  մեքենաներում ճաղավանդակներ տեղադրելու համար։

Գնման պայմանագրի համաձայն՝ պարեկային մեքենաների հետնամասը պետք է ձևափոխվի և պետք է տեղադրվեն  ճաղավանդակներ։

 
Տրանսպորտային մեքենաների երկրորդ  շարքը պետք է ապահովված լինի ձերբակալված անձանց համար  անհրաժեշտ մետաղական խցիկով, մեքենայի հետնամասը՝ ապակիները, տանիքը,  պետք է պատված լինեն մետաղական ցանցով։

 
«Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ոստիկանությունը պատվիրել է 700 հատ մեքենայի ճաղավանդակ. միավորի գինը 31 հազար դրամ է։

--00--ՍԳ