Հանդիպում ենք ժամը 18։30-ին Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

7

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Իջեւանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երեւան։

Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու եւս 3 խորհրդանշական վայրերից։

Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երեւանում։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարեւանությամբ)»,- գրել է նա։

--00—ԼՄ