Հերիք ա գառի պես ժողովրդին մորթի, եթե պատերազմն անխուսափելի ա, պատրաստվում ենք պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է Ալիևով ու պատերազմով, եթե այդ պատերազմը անխուսափելի է, ուրեմն պետք է պատրաստավել պատերազմի, այլ ոչ թե ժողովրդի դիմադրությունը ջարդել՝ ասելով, թե թույլ եք, բանակ չունենք, զենք չունենք, դաշնակից չունենք և գառի պես տանել մորթել։ Այս մասին Մարտունիում աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա այն նույն ժողովուրդն է, որ ազատագրեց Արցախ, երկու հայկական պետություն ստեղծեց, հիմա հայտնվել է մեկը, ով ասում է, թե դա պատահականություն էր։ Փաշինյանն ասում է՝ ինչ ուզում է տանք հետո մի կտորի վրա զարգացնենք Հայաստանը, իսկ մենք ասում ենք՝ եթե դու զիջում ես քո ռազմավարական դիրքերը, ճանապարհները, այդ պետությունը այս տարածաշրջանում չի կարող գոյություն ունենալ։ Նա կարողանում է ստով ու կեղծիքով համոզել բոլորին և տանել այդ ճանապարհով»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ