Տոնական տրամադրություն՝ Երևանի մետրոպոլիտենում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

3.jpg

Երաժշտություն, նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն: Երևանի մետրոպոլիտենը վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները․ տեղեկացնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ից։



«Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկ ուղևորներին հեքիաթային գնացքով հյուր էին եկել մուլտհերոսներն ու ծաղրածուները: Օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ էլ նրանց սպասվում էին բազմաթիվ անակնկալներ։



Մետրոպոլիտենի յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա»,- ասված է հաղորդագրությունում։



--00--ՀԶ