Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել է զույգ տղա՝ 12-րդ և 13-րդ զավակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 8, 24News

default (2).jpg

Արտաշատի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երկու տղա. ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։



ԲԿ-ից 24News-ին հայտնում են, որ խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։

Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ ԲԿ-ի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին։



--00--ՀԶ