Աֆղանստանում անհայտ հիվանդությունից 13 երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Աֆղանստան

Աֆղանստանի հյուսիս-արևելքում Բադահշան նահանգում անհայտ հիվանդության հետևանքով առնվազն 13 երեխա է մահացել։ Հիվանդությունը նման է թոքաբորբի ախտանիշների։

Աֆղանստանի իշխանությունը հիվանդության և երեխաների մահվան պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակել։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին  Չինաստանի իշխանությունը հայտնել էր Ուհան քաղաքում  2019-nCoV կորոնավիրուսի հարուցչի  բռնկման մասին։