ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Աֆղանստանի Գոր նահանգում «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության ծառայության յոթ աշխատակիցներ: Այդ մասին հաղորդում է Tolo News-ը՝ հղում անելով ոստիկանությանը, փոխանցում է Russia Today-ը:
Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ Պասաբանդում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Աֆղանստանի մայրաքաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս զոհերի մասին:
--0-- ՍՊ