ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Աֆղանստանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 120 մարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաբուլի գրասենյակը թվիթերում։
«Ավելի քան 120 վիրավոր տեղափոխվել է Հերաթի շրջանային հիվանդանոց»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ ԱՀԿ թիմերը հիվանդանոցի անձնակազմի հետ միասին շարունակում են օգնություն ցուցաբերել տուժածներին։
Հիշեցնենք, որ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հերաթ քաղաքից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Վերջին շաբաթներին տարածաշրջանը ցնցվել է հզոր երկրաշարժերի արդյունքում։ Այսպես, հոկտեմբերի 7-ին Հերաթի մերձակայքում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել՝ մինչև 6,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Աղետի զոհ է դարձել գրեթե 2,5 հազար մարդ, մոտ տասը հազարը վիրավորվել են։
--00—ՅՄ