Թուրքիայի առաջարկը Գազայի հարցով մերժվել է արաբական աշխարհի կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

photo_2024-04-25_18-38-53

Գազայում տեղի ունեցած իրադարձությունների առաջին փուլում Թուրքիան առաջարկել է արտաքին ռազմական ուժեր տեղակայել անվտանգության ապահովման համար, սակայն արաբական երկրները մերժել են։ Նման տեղեկություն է հայտնել անձը չհրապարակված արաբ մի պաշտոնյա՝ իսրայելական «Kan News» հեռուստատեսության եթերում։

Հեռուստաալիքի հետ զրույցում արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։

«Թուրքիան ամեն կերպ փորձում է ազդել Գազայի իրավիճակի վրա և դիրքավորվել որպես կենտրոնական դերակատար։ Արաբական երկրները, ինչպիսին Եգիպտոսն է, նորմալ հարաբերություններ են պահպանում Թուրքիայի հետ, սակայն նրանք թերահավատորեն են վերաբերվում պաղեստինյան տարածքում տեղ անելու Թուրքիայի փորձերին»,- ասել է նա։

Աղբյուրը նաև հիշատակվում է, որ «Jerusalem Post» թերթը նույնպես մեկնաբանել էր այս տեղեկությունը՝ նշելով. «Թուրքիան փորձեց ոտք դնել Պաղեստին, սակայն արաբական երկրները մերժեցին դա»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ