ԲԴԽ-ին չի հաջողվում նոր նախագահ ընտրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

հասարակական

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նոր նախագահ ԲԴԽ-ին դեռ չի հաջողվում ընտրել ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանի նախագահի թեկնածուների ընտրության հարցն ընդգրկված է եղել ԲԴԽ-ի՝ օգոստոսի 15-ի օրակարգում, հարցը քննարկվել է փակ նիստում, սակայն ԲԴԽ-ն որևէ մեկին չի ընտրել։ Առաջիկայում ԲԴԽ-ն կրկին կքննարկի դատարանի նախագահի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը ԲԴԽ-ի կողմից դատարանի նախագահ էր ընտրվել 2019թ օգոստոսի 2-ին՝ միաձայն, իսկ օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ նշանակվել պաշտոնում՝ երեք տարի ժամկետով։

Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։ 2019 թվականի հունվարի 18–ին Արթուր Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։

--00--ՏՏ

Տեսանյութեր