Սյունիքում քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողացել իջնել. ժամանել են փրկարարներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

․

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14։39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղիտու գյուղի սկզբնամասում քաղաքացին բարձրացել է ծառը (ճյուղը կոտրվել է) և չի կարողանում իջնել․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հ․ Գ․-ին (ծնված 1954 թ․) անվնաս իջեցրել են ծառից։

--00--ԱՀ