ԵԱՏՄ էներգետիկայի և գազի ընդհանուր շուկաների գործարկումը փոխշահավետ առևտրի հնարավորություն կտա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

311907004_422986580018332_3387204834709587481_n.thumb_.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ - էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնժողովի  հետ իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և  գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ 2025թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ և փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի և գազի առևտուր։

Կարևորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը շրջայց է կատարել ԱԷԿ-ում, ապա նաև այցելել է Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համալիրի մաս կազմող Սևան ՀԷԿ, որտեղ Ա․Կոժոշևը ծանոթացել կայանների աշխատանքին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։

--00—ԶՀ