Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը սկսել է, առանձին զրուցում են ԱԳ նախարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպումը Սոչիում մեկնարկել է, առանձին քննարկում են անցկացնում երկրների ԱԳ նախարարները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նկատենք, որ կա հավանականություն, որ հանդիպման արդյունքներով նոր եռակողմ հայտարարություն ստորագրվի: Հենց այդ տեքստն էլ, ամենայն հավանականությամբ, համաձայնեցնում են արտգործնախարարները:

--00--ԱՀ