ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկացրել է, որ ձերբակալվել է Ստամբուլի Իսթիքլար պողոտայում ահաբեկչության մեջ կասկածվողը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ մինչև կասկածյալի ձերբակալությունը կալանավորվել էր 21 մարդ։
Թուրք պաշտոնյան հաստատել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, 81 հոգի վիրավորվել է։ 50 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 5-ը վերակենդանացման բաժանմունքներում է։ 2 տուժածի վիճակ ծայրահեղ ծանր է։
«Մեր գնահատականն այսպիսին է. մահասփյուռ ահաբեկչության գրոհի մասին հրամանը տրվել է Սիրիայի հյուսիսային Այն-էլ-Արաբից, որտեղ տեղակայված է Քրդական աշխատավորական կուսակցության (YPG) կենտրոնակայանը»,- ասել է Սոյլուն։
«Ակնհայտ է, որ մեր, այսպես կոչված, դաշնակիցները, որոնք բարեկամ են համարվում, անկեղծ չեն և կամ թաքցնում են ահաբեկիչներին իրենց երկրում, կամ սնում են ահաբեկիչներին իրենց օկուպացրած տարածքներում ու նրանց փող ուղարկում սեփական սենատներից»,- ասել է Սոյլուն՝ հավելով, որ Թուրքիան առաջիկայում պատասխան միջոցներ կձեռնարկի ահաբեկչության հետ կապված։
Ըստ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի՝ տեսահսկման խցիկների նկարահանած կադրերում երևում է՝ ինչպես է կինը ավելի քան 40 րոպե նստած մնացել նստարանին, այնուհետեւ կանգնել է պայթյունից 1 կամ 2 րոպե առաջ՝ պայուսակը կամ պոլիէթիլենային տոպրակը թողնելով։
«2 վարկած կա։ Կա՛մ այդ տոպրակում եղել է մեխանիզմ, որն ինքն իրեն է պայթել, կա՛մ ինչ-որ մեկը պայթեցրել է այն հեռահար»,-ասել է պաշտոնյան։
--00—ԼՄ