ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Բաքուն ու Անկարան զորքերը չեն քաշելու Իրանի սահմանից, կիրառվում է նույն սցենարը, ինչ ՌԴ-ի դեպքում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի համոզմամբ, ընդունված պրակտիկա է, երբ զորավարժության տարված զորքերն ու զինատեսակներն այլևս ետ չեն տանում, Թուրքիան և Ադրբեջանն էլ են նույն սկզբունքով առաջնորդվելու, և այդ ուժերը մնալու են տեղում մարտական հերթապահության, իսկ հարկ եղած դեպքում` նաև գործադրվելու համար։
Փորձագետի պնդմամբ, սա թուրք-ադրբեջանական համատեղ ամենամեծ զորավարժությունն էր։
--00—ԱՊ