Խոշոր ավտովթար Երևանում․ կա 5 տուժած

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Շտապօգնություն

Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 տուժած, գրում է Shamshyan.com–ը։

Մասնավորապես, ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes SLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տուժածներից երեքին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

--00--ԱՀ