ՌԴ խաղաղապահներն աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը հարթելու համար․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Լավրով-Բայրամով հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը ճեպազրույցի ժամանակ նախ հիշեցրեց, որ Մոսկվայում հանդիպումը պետք է լիներ եռակողմ, և որ թեման պետք է լիներ նաև խաղաղության պայմանագրի քննարկումը, սակայն հայկական կողմը որոշել է չմասնակցել դրան։

Լավրովը նաև ընդգծեց, որ ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության հաստատման կողմնակիցն է, և որ խաղաղապահները շարունակում են աշխատել Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Ռուս խաղաղապահներն ամենժամյա աշխատանք են իրականացնում Լաչինի միջանցքում իրավիճակի կարգամավորման համար։ Մենք հանդես ենք գալիս այն դիրքից, որ հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային կապը»,-ասաց Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ