Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջան ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝  քննարկելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու, առհասարակ, տարածաշրջանային զարգացումները: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ։ Նա նաև կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականությունը:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը պնդել է, թե ադրբեջանցիները չեն փակել Լաչինի միջանցքը:

Զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մասին:

--00—ԼՄ