Խստագույնս դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

image_750x_650cf4d680b7c

 

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերի իր էջում գրառում է արել՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության  թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն խստորեն դատապարտել էին տեղի ունեցած ահաբեկչությունը։

--00—ՅՄ