Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

gg

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 133-ի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն, (թարմացված)։

Ավելի վաղ հայտնվում էր 115 զոհի մասին։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

--00—ՍՊ