Մոսկվայում ահաբեկչության պատասխանատվություն ստանձնած խումբը հարձակումներ է նախապատրաստել Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1133209

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղի անդամները, որոնք ստանձնել են Մոսկվայի մարզում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, վերջին մի քանի ամսում, ըստ Ֆրանսիայի նախագահի, քանիցս փորձել են հարձակումներ իրականացնել Ֆրանսիայի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Էմանուել Մակրոնը հայտնել է Գայանա ժամանելուց հետո։

«Այս խմբավորումը, որը, ըստ երևույթին, ներգրավված է այդ հարձակման մեջ, վերջին ամիսներին գրոհի մի քանի փորձ է իրականացրել մեր տարածքում», - Մակրոնի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան «ՌԴ-ի հատուկ ծառայություններին, որպես տարածաշրջանում մեր գործընկերների, առաջարկել է ուժեղացված համագործակցություն»։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ նպատակն է «որքան հնարավոր է ավելի արագ գտնել այս ահաբեկչության պատասխանատուներին» և արդյունավետ պայքար մղել ահաբեկչության դեմ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ