Մոսկվայում ահաբեկչության հետևանքով վնասի ընդհանուր չափը գնահատվում է 9,5-11,4 միլիարդ ռուբլի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

photo_2024-03-23_18-23-45

Մոսկվայում  «Crocus City Hall»-ում ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է  շուրջ 9,5-11,4 միլիարդ ռուբլի։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

--00—ՅՄ