Ասկերանի շրջանի 2 գյուղերում 10 րոպե կարկուտ է տեղացել. բնական աղետի վնասների չափը ճշտվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Screenshot 2023-05-01 105227

Մայիսի 1-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։

Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։

--00—ՅՄ