Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

kk

«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց նաև, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մյուսներն ազատ են արձակվել արգելանքից։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդիում» Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին և նրա դստերը «դիմավորել» են «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան» , «թուրք» , «առանց թուրք Հայաստան» և այլ վանկարկումներով։

 

--00—ԱՊ