ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Մենք այսօր գտնվում ենք բոլորովին այլ իրավիճակում, երբ ներսից ունենք դեստրուկտիվ և Արցախ համար նեգատիվ ազդակներ, որը ավելի շատ գալիս է այսօրվա իշխանություններից։ Սա ցույց է տալիս հենց այս իշխանությունների աշխարհայացքը, մեծ պայքար է գնում աշխարհում, և երևի միայն ՀՀ-ում է, որ ամեն ինչ շատ հեշտ ձևով փորձում ենք զիջել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչ վերաբերում է Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուն, նա նշել է, որ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում էր․ «Այնպես չէ, որ խաղաղապահների ամբողջ կազմի մնալը շատ կարևոր բան էր հաղորդում, Արցախում նրանց ներկայությունը չի ծառայել այն նպատակին, որը պետք է լիներ ի սկզբանե»,-ասել է Ղուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ