Աշոտ Ղուլյանը շնորհակալական խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ղուլյան

«Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու նախօրեին ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր նախագահներին, որոնց հետ անցած 15 տարիների ընթացքում համադրել ենք մեր ջանքերը երկու խորհրդարանների միջև կայուն ու արդյունավետ համագործակցություն հաստատելու և զարգացնելու ուղղությամբ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ուրախ եմ նաև, որ ՀՀ ԱԺ բոլոր նախագահների հետ գործնական հարաբերությունները համադրվել են ջերմ բարեկամությամբ:
Շնորհակալ եմ իմ գործընկերներին Արցախի և Արցախի խորհրդարանի նկատմամբ հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ 7-րդ գումարման խորհրդարանն ու նրա ղեկավարությունը շարունակելու և կատարելագործելու են միջխորհրդարանական համագործակցության հաստատված ավանդույթները»: