Ասկերանում պարենի պակաս կա, բայց արցախցին խուճապի չի մատնվում ու պայքարում է բոլոր խնդիրների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

․

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում ներմուծվող ապրանքների՝ շաքարավազի, ձավարեղենի, մակարոնեղենի խնդիր կա։ Այս մասին 24News-ին ասաց շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած խնդիրներին։

Ըստ նրա՝ հավի, դեղորայքի հետ կապված խնդիր չկա։

Ինչ վերաբերում է Արցախում Ամանորն անցկացնելուն, ապա Համլետ Ապրեսյանն ասաց, տրամադրություն չկա, բայց խուճապ էլ չկա։ «Բոլորը պատրաստ են դիմակայել բոլոր փորձություններին։ Մնում է՝ ամեն ինչ լավ լինի», - եզրափակեց Ասկերանի ղեկավարը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի-Քարին տակ հատվածում։

--00--AH