Ո՞վ պետք է կանգնեցնի Ալիևին, ՌԴ հեռանալը սպառնալիք է Հայաստանի համար. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Ո՞վ պետք է կանգնեցնի Ալիևին, ՌԴ հեռանալը սպառնալիք է Հայաստանի համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, իշխանությունները տապալել են ամեն ինչ, ձախողել են հարաբերությունները Ռուսաստանի հետ և բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Պրոֆեսորի կարծիքով, ներկայումս տիրապետողը քաղաքական անբարոյականությունն ու քաոսն է։

Ըստ նրա՝ չի կարելի Հայաստանի և Արցախի փրկությունը դիտարկել կամ կամով, իբրև թե՝ կամ մեկը կամ էլ մյուսը պետք է փրկել։ Մելքոնյանի պնդմամբ, խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանց պատճառը՝ ցուցաբերելով պետական մոտեցում և մտածողություն։

--00—ԱՊ