ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Չարչյանը իր վարած ռուսական համարանիշներով Mazda մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողուցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կոտրել սրահներից մեկի ճաղավանդակները, բազալտե քարերը ու կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Է․ Չարչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդին առաջինն օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերպապահ խմբի ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։
--00—ՅՄ