Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

e

Հայաստանը չի արձագանքել Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Դավոսում կայացած պանելային հանդիպման ժամանակ․ գրում են տեղի լրատվամիջոցները:

«Ցավոք, Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հանձնակատար Հանը ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ Հարավային Կովկասի երկու երկիր կա, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը», - ասել է Ալիևը:

--00--ԱՀ