ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել Լուի Լ. Բոնոյին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նախկինում Լուի Լ. Բոնոն զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը:
Այսուհետ նա կաշխատի Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ: Նրա պարտավորությունների շրջանակում է նաև Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսության խթանումը:
--00—ԼՄ