Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Բլինքեն Ալիև

Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա:

--00--ԱՀ