Աժ-ում Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի հետ քննարկվել է միջանցքի փակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1

Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներն այսօր հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է բարեկամական խմբի անդամ, ԱԺ պատգամովր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ողջունելով և շնորհավորելով հյուրին, ունեցել են արդյունավետ քննարկում և մտքերի փոխանակում համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ։

«Հատուկ շնորհակալություն հայտնեցինք Լատվիային հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշմանը աջակցելու, ինչպես նաև բուն դիտորդական առաքելության անձնակազմի համալրմանը լատվիացի մասնագետներով մասնակցելու համար։

Դեսպանին ներկայացրեցինք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով զարգացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ակնկալելով հասցեական արձագանք և ճնշումներ Ադրբեջանի վրա, որպեսզի արգելափակումը դադարեցվի։

Խոսեցինք նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման կարևորության մասին և պայմանավորվեցինք համատեղ աշխատել այդ ուղղությամբ»։

--00—ԼՄ