Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին․ Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24news

գգ

Այսօր Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, գրում է Armsport-ը։ 

«Ֆունկցիոնալ առումով բավականին դժվար էր մեր ֆուտբոլիստների համար։ Շնորհակալ եմ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին։

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից գոհ եմ։ Նրանք թարմություն մտցրեցին։ Շատ գոհ եմ նրանց խաղից, նվիրումից։

Ամեն ինչ կանենք, որ գնանք Գերմանիա, որ դուրս գանք խմբից։ Մենք կփորձենք մեր բոլոր ուժերը ներդնել»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը։

--00—ՍՊ